Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին ընտանիքներն ընտրվել են, տները՝ ձեռք բերվել. Ձևավորվել է Հայկական վերաբնակեցման միություն՝ տեղահանված ընտանիքներին աջակցելու նպատակով

Փետրվար 25,2021 13:12

Հայաստանի եւ սփյուռքի առաջատար չորս կազմակերպություն միախմբվել են ձեւավորելու «Հայկական վերաբնակեցման միությունը»՝ արցախյան պատերազմի հետեւանքով Հայաստանում մշտական բնակություն հաստատել ցանկացող հազարավոր հայ ընտանիքների խնդիրներին լուծում տալու նպատակով։ «Focus on Children Now» բարեգործական ծրագիրը, Սահման Հասարակական կազմակերպությունը, «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ Փարոս Հիմնադրամը ստորագրել են պայմանագիր «Հայկական վերաբնակեցման միության» (ՀՎՄ) ստեղծման համար։ ՀՎՄ-ի կազմակերպություններից յուրաքանչյուրը պարտավորվել է այս ընտանիքների վերաբնակեցման ամբողջականության համար իր վրա ստանձնել կարեւոր կետեր։

Փարոս Հիմնադրամը ֆինանսապես պատասխանատու է տների ձեռք բերման, դրանց վերանորոգման, ինչպես նաեւ վերաբնակեցման կարիք ունեցող ընտանիքներին հայտնաբերելու եւ նրանց հետ աշխատելու համար։ Սահման ՀԿ-ն կֆինանսավորի, կմշակի եւ կիրականացնի տնտեսական աջակցության նախաձեռնություններ,որպեսզի յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունենա վաստակել ընտանիքի խնամքի համար բավարար միջոցներ։ «Focus on Children Now» ծրագիրը ամբողջովին կկահավորի տները՝ ներառյալ հիմնական սարքավորումները, եւ յուրաքանչյուր երեխային կապահովի երեք ամսվա բավարար քանակությամբ սնունդով։ Ավելին, «Focus on Children Now» ծրագիրը կհոգա նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների վաղ կրթության կարիքները։ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը դպրոցահասակ յուրաքանչյուր երեխային կտրամադրի ինտերնետ կապ եւ թվային սարք։ Ի հավելումն, «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Արտակարգ կրթության ծրագրի թիմն ուղղակիորեն կաշխատի դպրոցների ղեկավարության հետ, որպեսզի երեխաներին տրամադրվի հավելյալ կրթական եւ հոգեբանական աջակցություն համայնքներում լիովին ինտեգրվելու համար։ Միության գործընկեր անդամները հաստատելու են յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվելիք աջակցության փաթեթի յուրաքանչյուր կետ։

Անդրադառնալով վերաբնակեցման առաջնային խնդիրներին ամբողջական եւ համապարփակ մոտեցմամբ՝ ՀՎՄ-ի շահառու ընտանիքները իրենց նոր համայնքներում հաջողությամբ ինտեգրվելու մեծ հնարավորություն կունենան։ Մեկ ընտանիքի վերաբնակեցման բյուջեն կազմում է 37,500 ԱՄՆ դոլար, եւ ՀՎՄ գործընկերներն ընդհանուր առմամբ նախատեսել են 300,000 ԱՄՆ դոլար առաջին ութ ընտանիքների վերաբնակեցման համար։

Առ այսօր, ավելի քան 75 շահառու ընտանիք դիտարկվել է , եւ երեքն ընտրվել են որպես ծրագրի շահառուներ։ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ընտրվել է որպես վերաբնակեցման առաջին համայն, երեք տուն ձեռք է բերվել եւ այժմ վերանորոգվում է։ Ընտրված ընտանիքների հետ կատարվում են քննարկումներ գյուղատնտեսական հնարավորությունների վերաբերյալ։ Ներքին Կարմիրաղբյուր համայնքապետն ու դպրոցի տնօրենը ներգրավված են եւ պատրաստվում են մարդկանց նոր հոսք ընդունել իրենց համայնք։ ՀՎՄ-ը նախատեսում է առաջին ընտանիքին համայնք տեղափոխել գարնան սկզբին։

«Հայկական վերաբնակեցման միությանը» Արցախից տեղահանված ընտանիքների վերաբնակեցմանն ուղղված ջանքերին դրամային աջակցություն ցուցաբերելու, կամ հավելյալ տեղեկություններ ստանալու համար, կարող եք կապ հաստատել միության ցանկացած գործընկեր կազմակերպության հետ, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին։

Հայկական վերաբնակեցման միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728