Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում 7 հայեր ազատազրկման են դատապարտվել ադրբեջանական ռեստորանի վրա հարձակման համար

Փետրվար 25,2021 12:20

Մոսկվայի Նիկուլինյան դատարանը 7 հայաստանցիների դատապարտել է 2 տարվա ազատազրկման 2020թ. հուլիսին Մոսկվայում ադրբեջանական ռեստորանի վրա հարձակման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արտակ և Սեյրան Նիկոյաններին, Արմեն և Արսեն Ափրիյաններին, Արգիշտի և Նարեկ Պետրոսյաններին և Ռազմիկ Սահակյանին դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի ՔՕ 213-րդ հոդվածի 2-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) և դատապարտել երկու տարվա ազատազրկման:

Դեպքը տեղի էր ունեցել 2020թ. հուլիսին: Ռեստորանի տեսախցիկները գրանցել էին, թե ինչպես են տարածք ներխուժում մի խումբ տղամարդիկ և փայտերով սկսում են ջարդել կահույքը և սպասքը, ինչպես նաև հարձակվում սրահում գտնվող տղամարդու վրա, որին հաջողվում է փախուստի դիմել: Դեպքից հետո հարձակման մասնակիցները ձերբակալվել էին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728