Լրահոս
Օրվա լրահոսը

Հատել ենք հնարավոր բոլոր կարմիր գծերը. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 25,2021 11:03

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հավաք ՊՆ-ի դիմաց՝ «Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու» կարգախոսով։ Արդեն կարևոր էլ չէ, թե դա ինչ դրդապատճառ ունի, ովքեր են հնչեցնում կամ հավաքը ինչ ելք կունենա։ Հասել ու հատել ենք հնարավոր բոլոր կարմիր գծերը։

Ո՞ւր հասցրեցիք երկիրը։ Այս ինչ բարոյալքության, անվստահության միջավայր ձևավորեցիք։

Ի՞նչ աստիճանի ծայրահեղ վիճակի եք հասցրել մարդկանց, որ այսպիսի ձևակերպումներ են հնչեցում։

Ես պատկերացնում եմ մեր զինվորականների հոգեվիճակը, լավ եմ հասկանում բոլոր նրանց, ովքեր այս իրավիճակում էլ բարեխղճորեն կատարում են երկրի անվտանգության ապահովման ուղղված բարձր առաքելությունը՝ ծանր, բարդ պայմաններում։

Լսում են իրենց ու իրենց ընկերների հասցեին ուղղվող զրպարտությունն ու կեղծիքը, բայց շարունակում են ծառայել իրենց երկրին։
Իսկ դուք զուգահեռ իրականության մեջ շարունակեք պաշտոններից ազատեք բոլոր նրանց, ում ներկայությունը բանակում, թեկուզ, նվազագույն շանս է ստեղծում բանակի վերակառուցման և մեր երկրի շուրջ համեմատաբար անվտանգ միջավայր ապահովելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728