Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական գաղտնիքի անվան տակ փորձում են գերթանկարժեք գնով զրահաբաճկոններ գնելու աղմուկը մարե՞լ». «Ժողովուրդ»

Փետրվար 25,2021 10:42

Վարչապետի հարցազրույցում եղան հայտարարություններ, որոնք ուղիղ պատասխան էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Փաշինյանը փորձում է արդարացնել վերջինիս հարցադրումը, թե ինչու «Իսկանդեր»-ը չի կիրառել, սակայն փորձում է խնամքով թաքցնել նրա մեկ այլ հարցադրումը, թե ինչու է պատերազմի օրերին 600 դոլարով զրահաբաճկոն ձեռք բերվել:

Բանն այն է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

Ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»:

Այսինքն՝ պետական գաղտնիքի անվան տակ փորձում են գերթանկարժեք գնով զրահաբաճկոններ գնելու աղմուկը մարել եւ, ըստ էության, կարեւոր տեղեկություն թաքցնել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728