«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ են իրականացնում՝ փակելով Երեւանի մի շարք փողոցներ։
Վերին Անտառային փողոցում վարորդներից մեկը ցուցարարներին ասաց, որ աշխատանքի է, ուզում է գնալ-հասնել աշխատանքի, ինչո՞ւ են փակել։ «Լավ ենք արել»,-հնչեց պատասխանը։
Ավելի ուշ այստեղ հայտված ճանապարհային ոստիկանը մեքենաների ճանապարհը բացելու նպատակով վարորդներին «այլընտրանք» առաջարկեց՝ երթեւեկել հանդիպակաց երթեւեկության գոտիով։
Կարդացեք նաև
Ապա փակվեց Մյասնիկյան պողոտա-Հերացի փողոց հատման կետը, որտեղից «կարմիր բերետավորները» բերման ենթարկեցին երեք քաղաքացու։
Երթեւեկությունը կաթվածահար է նաեւ Ազատության պողոտայում, Երեւանի մի շարք այլ փողոցներում, մետրոյում։ Այստեղ ցուցարարներից մեկը ոստիկանների ներկայությամբ կանգնել էր մետրոյի դռների միջնամասում եւ բղավում էր՝ «Նիկոլ՝ դավաճան, հայրենիք քանդող»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ