Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը կարող է գնել ամերիկյան սպառազինություն, որն առավել որակյալ է՝ 2018-ին Երևանում հայտարարում էր ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը». «Ժամանակ»

Փետրվար 25,2021 10:12

Հայաստանը կարող է գնել ամերիկյան սպառազինություն, որն առավել որակյալ է՝ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում հայտարարում էր ռեգիոնալ այցով Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այց կատարած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Երևանն ի պատասխան այդ հայտարարությունների նշում էր, որ սպառազինության ձեռք բերման հարցում չունի կաշկանդվածություն, իսկ ամերիկյան առաջարկի առումով նշում, որ կոնկրետ առաջարկներ չկան, եթե լինեն, ապա կքննարկենք:

Իրականում այն, որ այդ հարցերում կան կաշկանդվածություն և քաղաքական հանգամանքներ, վկայեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ժամանակ»-ին: Այստեղ ոչ միայն հնչեց «Իսկանդեր»-ի մասին հայտնի խոսքը, որը առաջացրել է բավականին լայն աղմուկ, և որի պարագայում միաժամանակ բոլորովին այլ լույսի ներքո է դիտվում, օրինակ, Բոլթոնի 2018-ի հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև, որ այլ երկրներից սպառազինության գնումը Հայաստանի համար չի եղել դյուրին, քանի որ այդ գնումը ենթադրում է քաղաքական գործընթացներ, դիվանագիտական աշխատանք, որոնք միարժեք չեն ընկալվել դաշնակից և բարեկամ երկրներում: Ընդ որում, այստեղ գուցե օրինակ է Իրանը, որը բավականին զգայուն է արձագանքում հայ-իսրայելական հարաբերությանը: Իսկ Իսրայելը անօդաչու արտադրող և արտահանող առաջատար երկրներից է: Իսկ այն, որ ռազմարդյունաբերությունն ու ռազմատեխնիկական գործակցությունը նաև աշխարհաքաղաքականություն են, ոչ միայն բիզնես՝ անվիճելի է: Եվ այս իմաստով «Իսկանդեր»-ի շուրջ աղմուկի ֆոնին առաջանում են հարցեր՝ կապված այն իրողության հետ, թե Հայաստանը որքան է ինքնուրույն անվտանգային այդ կարևոր բաղադրիչում անհրաժեշտ քայլեր կատարելու համար:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728