Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ տարածությունը, ըստ ավիաընկերության, օդանավն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞, առանց նախօրոք հայտարարագրված թռիչքային պլանի՞. Հակոբ Ճաղարյան

Փետրվար 24,2021 23:45

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարդացի Fly Armenia Airways ավիաընկերության տեղեկատվությունը, համաձայն որի իրենց օդանավը Տալլինից թռիչք է կատարել Կիևի հոստոմել օդանավակայան, տեխնիկական սպասարկում կատարելու, և անհայտ պատճառներով հայտնվել է Թեհրանում….

Ստորև ներկայացնում եմ Կիևի և Թեհրանի միջև ընկած հեռավորությունն ըստ travelmath  մասնագիտական ծրագրի:

Ուղիղ գծով այն կազմում է 2346 կմ, պարոնայք, երկու հազար երեք հարյուր քառասունվեց կիլոմետր: Ոչ ավել, ոչ պակաս: Եվ թռիչքային ժամանակը կազմում է 3 ժամ և 25 րոպե: Ուղիղ գծով:

Եվ այդ տարածությունը, ըստ ավիաընկերության, օդանավն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞, առանց նախօրոք հայտարարագրված թռիչքային պլանի՞…

Ավելացնեմ, որ Կիևի Հոստոմել օդանավակայանը հանդիսանում է «Անտոնով»  ֆիրմայի թռիչքային-փորձարարական կենտրոնը: Որը, համաձայն իմ աղբյուրի,  ՉԻ ՍՊԱՍԱՐԿՈւՄ Բոինգ տիպի օդանավեր (!!!):

Հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել «Անտոնով» կոնցեռնի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրա տեղեկություններով, համենայն դեպս, Բոինգ օդանավի սպասարկում օդանավակայանում չի կատարվում:

Երկրորդ հղումը Fly Armenia-ի տեղեկատվությունն է:

Ու Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»…

ՀԳ: Արձագանքներում տեղեկություն ստացա, որ Հոստոմելի օդանավակայանում կա Բոինգ սպասարկող տեխնիկական ընկերություն:

Վաղը կճշտեմ օդանավակայանի ղեկավարության հետ և կտեղեկացնեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728