Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 20-ին B737-300 օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել

Փետրվար 24,2021 23:40

Հարգելի Հայրենակիցներ՝

Հայտնում ենք Ձեզ, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։

Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։

Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։

Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728