Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը առաջատարներ, գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանի եւ Արման Փաշիկյանի դիմակայությունն էր: Պարտիան շարունակվեց 41 քայլ եւ ավարտվեց ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Հովհաննես Գաբուզյանը: Կես միավոր պակաս վաստակած Արման Փաշիկյանը երկրորդ տեղում է, իսկ այսօր հաղթանակ տարած Սամվել Տեր-Սահակյանը եւ Տիգրան Հարությունյանը 5,5-ական միավորով հաջորդում են նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ