Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը ծուղակի մեջ է ընկել»

Փետրվար 24,2021 21:45

Այսօր «Ազատության» հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց, որ «Իմ քայլի» պատգամավորների մեծ մասը ծուղակի մեջ է ընկել:

Նա նշեց, որ այդ անձինք պարզապես հավատալով մտան «Իմ քայլը» դաշինքի մեջ՝ մտածելով, որ երկրին տալու են բարգավաճող, ազնիվ հասարակություն, բայց լրիվ հակառակը ստացվեց․ «Իրենց էլ պետք է համոզել եւ նաեւ ճնշել, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որ չարամտորեն են դա անում»։

Թե ինչն է խանգարում նշված պատգամավորներին դուրս գալ դաշինքից, պարոն Մանուկյանն ասաց․ «Նախ՝ նրանց մի մասի դեմ կա կոմպրոմատ: Մեր ԱԱԾ-ն զբաղված է ոչ թե հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, այլ կոմպրոմատ հավաքելով: Երկրորդը՝ փողն է եւ ոչ միայն փողը, տեսեք, հանում է պատգամավորությունից տանում է պաշտոնի: Այսինքն՝ կաշառելն է»:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հետզհետե, երբեմն խորամանկ քայլերով, երբեմն հիմար քայլերով Ռուսաստանից պոկվելու քաղաքականություն էր տանում․ «Նույնը կատարվում էր Ուկրաինայում, Վրաստանում, ինչը դրսից թելադրված կուրս է: Եթե այդ կուրսը չլիներ, ոչ պատերազմ կլիներ, ոչ էլ այսքան կորուստ կունենայինք: Ինքը մտածում է, որ գնում է էնտեղ քծնում է Պուտինին: Ոչ մի նախագահ այդպես չի քծնել, ինչպես ինքն է քծնում, մյուս կողմից էլ այսպիսի բաներ է անում: Ինքը դիմացիններին հիմարի տե՞ղ է դրել: Իրենք այդ խաղերը շատ լավ հասկանում են: Ինքը միտումնավոր ջարդում է այդ հարաբերությունները եւ դա ջարդվելու է մեր գլխին: Նա իր այդ կուրսով կրակի մեջ է գցում Հայաստանը: Սա շարունակվելու է: Այն, ինչ մեզ հետ կատարվել է, սարսափելի է, բայց այն, ինչ սպասվում է, ավելի սարսափելի է: Մենք Սյունիքն էլ կարող է կորցնենք: Ընդհանրապես, հայ ժողովուրդը այստեղից թողնելու է, գնալու է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728