Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում է ռուսական զենքը՝ արդարացնելու համար հայկական բանակի անպատրաստվածությունը Ադրբեջանի հետ ռազմական գործողություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:
«Նրան մեղադրում են, որ չի ապահովել բանակի պատրաստվածությունը Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին: Դա համապատասխանում է իրականությանը: Այդ պայմաններում նա փորձում է հանել իր վրայից մեղքը և դնել Ռուսաստանի վրա՝ իբր Ռուսաստանը մատակարարել է սպառազինության ոչ կատարյալ համակարգեր»,- ասել է Սիվկովը:
Նա չի բացառել, որ հետագայում էլ Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից կհնչեն քննադատություններ ռուսական սպառազինության այլ համակարգերի նկատմամբ:
Եվս մեկ պատճառ, թե ինչու է Փաշինյանը քննադատում ռուսական զենքը, ըստ փորձագետի նրա ցանկությունն է վերականգնել իրեն արևմտյան քաղաքական գործիչների աչքում: Ըստ Սիվկովի՝ Փաշինյանը ստիպված էր ընդունել Ռուսաստանի միջնորդությունը և համաձայնվել ռուս խաղաղապահների տեղակայմանը, արդյունքում Արևմուտքը «խիստ տուժել է իր ազդեցությունը տարածաշրջանում տարածելու առումով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ