Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել բնակվարձերի կանոնակարգման ու ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ

Փետրվար 24,2021 19:45

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 24-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ բնակարանային և ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ։

Խոսելով տեղահանված բնակիչների խնդիրների մասին՝ երկրի ղեկավարն անդրադարձել է հատկապես մայրաքաղաքում գործող բնակվարձերի չափերին: «Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական նորմերից: Կառավարությունը շտապ միջոցներ է կիրառելու օրենքի սահմաններում վիճակը շտկելու ուղղությամբ, իսկ, անհրաժեշտության դեպքում, անբարեխիղճ վարձատուներին զրկելու ենք պետական աջակցության ծրագրերից և կիրառելու ենք նաև պատասխանատվության միջոցներ»,- ընդգծել է նախագահը և հանձնարարել պատկան մարմիններին կարճ ժամանակում մշակել ու ներդնել համապատասխան կարգավորումներ:

Անդրադարձ է եղել նաև ապօրինի զինամթերքի հավաքագրմանը, ճանապարհային երթևեկության կանոնների խստացմանն ու երկրում օրինականության ապահովմանն ուղղված հարցերի: Նախագահը խստորեն հանձնարարել է լիազոր մարմիններին ապահովել օրենքի գերակայությունը և ներքին կարգուկանոնը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելիչ միջոցառումներին և օրենքի առջև բոլորի հավասարությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728