Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվեց հակառուսականության գիծ, որի պատասխանը լինելու է շատ ցավոտ». Լիլիթ Թումանյան

Փետրվար 24,2021 18:05

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ աշխատել է ռուսական «Իսկանդերի» 10 տոկոսը, եւ դիտարկմանը, թե պատահակա՞ն էր, արդյոք, որ այդ հայտարարությունն արվեց հենց փետրվարի 23-ին. «Ադեկվատ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանն ասաց. «Եթե Փաշինյանը այդ հերթական անհեթեթությունը արեց չկանխամտածված եւ դա զուգադիպեց «Հայրենիքի պաշտպանի օրվա», տոնին, որը Ռուսաստանում նշում են մեծ շուքով, դա իրեն շատ բնորոշ է: Իսկ եթե արեց կանխամտածված եւ թիրախավորեց Ռուսաստանին, ապա տեսնում ենք հակառուսականության գծի զարգացում: Տարբեր քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ ասում էին՝ կգա ժամանակը եւ Նիկոլ Փաշինյանը կսկսի հակառուսական գիծ տանել:

Ես նայեցի մի շարք ռուսական լրատվամիջոցներ: Բոլորն էլ գրել են, թե Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է ռուսական զենքը անկատար լինելու մեջ: Անգամ Պետդումայից արդեն պատասխան է ստացվել: Անկախ նրանից, թե Փաշինյանը ուզում էր այդպես լիներ, թե ոչ, ստացվեց հակառուսականության գիծ, որի պատասխանը լինելու է շատ ցավոտ, մեզ համար թույլ եւ թիրախավորված կետի վրա: Օրինակ, գերիների վերադարձը: Մենք շատ լավ գիտենք, որ գերիների վերադարձով զբաղվում է ռուսական կողմը, Ռուստամ Մուրադովը: Ես չեմ ուզում կանխավ մեղադրել, չէի ուզենա, որ այդպես լիներ, բայց մարդ, որն ունի բազմաթիվ գերիներ եւ ունակ չէ նրանց հարցով զբաղվել ու գիտի, որ կա դաշնակից, որը զբաղվում է իր գերիներով, ինչպե՞ս կարող է այդքան անհեռատես լինել, չմտածել այդ մասին, կամ այդքան թքած ունենալ գերիների վրա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728