Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, խոցելուց հետո հրթիռը կարող է 10 տոկոսով պայթե՞լ, մնացած 90 տոկոսը չպայթե՞լ». զինվորականներին զվարճացրել է «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը

Փետրվար 24,2021 17:51

«Հոծ գիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե զարմացած է, որ պատերազմի երրորդ կամ չորորդ օրը «Իսկանդերը» չի կրակել՝ ասել էր, «Կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատության» հետ զրույցում այս առնչությամբ ասել է, որ «Իսկանդեր»-ն իր օրոք է ձեռք բերվել՝ 2015-ի վերջին։ Առաջին անգամ հարձակողական նշանակության հրթիռային զենքը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ՝ 2016-ին։

«Ես չեմ կարծում, թե դա հնարավոր է։ Ի՞նչ է նշանակում, որ հրթիռները 10 տոկոսով են կիրառվել, թե 10 տոկոսով են պայթել, ի՞նչ է, խոցելուց հետո հրթիռը կարող է 10 տոկոսով պայթե՞լ, մնացած 90 տոկոսը չպայթե՞լ։ Այդ հարցերը պետք է իրեն տալ։ Կարծում եմ ինքը չի այն մասնագետը, նա շատ հեռու մարդ է, որ դրանց մասին եզրակացություններ անի»:

Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել է, հետո նոր պատասխանել. «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղել է)»:

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելու մասին հարցին, ԳՇ պետի առաջին տեղակալն ընդգծել է, որ նման բան չկա, որովհետև թերի կրակոց չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728