Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական եւ ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին

Փետրվար 24,2021 17:47

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական եւ ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին։

1.Բանակցային 30 տարվա գործընթացի մասին Նալբանդյանին ընդամենը 15 րոպե լսելը;

2.Ալիեւի կողմից 5 միլիարդ դոլարի առաջարկը եւ գաղտնի բանակցությունները։

3.Իր հանձնարարությամբ Արայիկ Հարությունյանի կողմից երրորդ նախագահին չընդունելը և պատերազմական գործողություններին փորձառու գեներալներին չներառելը;

4.«ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանի փոփոխում, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակը;

5.ՍՈՒ-30-ների ձեռք բերում, որոնք սպառազինություն չունեն;

6.«Լելե Թեփե» օպերացիայի մասին;

7.Շուշիի անկումը Սեյրան Օհանյանի պատասխանատվության տակ գցելու մասին;

8.Արցախի նախագահ Բակո Սահակյանին բանակցային գործընթացի մասին տեղյակ չպահելու մասին;

9.600 դոլարով զրահաբաճկոնների ձեռք բերում;

10.ԳՇ պետերի հաճախակի եւ չհիմնավորված փոփոխության մասին;

Հիշիր, կապիտուլյանտ։ Քո հետեւից գալու են. կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728