Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Քոչինյան. «Մեր ներքին ճանապարհային ցանցի մասին պիտի մտածենք, պատրա՞ստ ենք մեծածավալ բեռնափոխադրումներ իրականացնել, եթե, օրինակ, Ադրբեջանը ցանկանա մեր երկրով այլ երկիր բեռներ փոխադրել». Ա1+ (տեսանյութ)

Փետրվար 24,2021 17:38

«Այս չարաբաստիկ պատերազմից հետո փաստաթուղթ ստորագրվեց, որի կետերից մեկն ասում էր՝ տարածաշրջանի ապաշրջափակում։ Կոնկրետ ո՞ր երկրներին է վերաբերում ապաշրջափակումը՝ Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին։ Ադրբեջանը երբեք շրջափակված չէր և չի», – ասում է Կապի և տրանսպորտի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը։

Եթե խոսքը Թուրքիայի մասին է, Քոչինյանի խոսքով, ոչ թե նրանք էին շրջափակված, այլ մենք նրանց կողմից։ Մենք էլ, եթե պետք է բեռնափոխադրումներ իրականացնեինք դեպի Ադրբեջան և Թուրքիա, մոտ ապագայում չենք կարողանա․ «Հյուսիս և դեպի հարավ՝ Իրանով կամ Ադրբեջանով դեպի Ռուսաստան տեսնում եմ, որ հնարավոր է։ Բայց մենք հաճախ մտածում ենք, որ եթե տեխնիկական խնդիրները լուծեցինք, ամեն ինչ դրանով ավարտվեց և կարելի է հանգիստ խղճով բեռներ ուղարկել։ Բայց թիվ մեկ խնդիրը ապահովության, անվտանգության խնդիրն է։ Եթե նույնիսկ դրանք լուծենք, անմիջապես հետևում է հարցը՝ ի՞նչ գնով»։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի սեփականատերերը սակագներ են սահմանելու։ Հարցեր են առաջանում՝ մեր բեռների համար այդ սակագները կլինե՞ն մյուսների սահմաններում, թե՞ ավելի, կամ պակաս։ Նրա կարծիքով՝ գուցե նաև բարձր սակագներ սահմանեն, որ ընդհանրապես այնտեղով չաշխատենք։

«Պատկերացրեք՝ ապաշրջափակվել է, մենք մեր ներքին ճանապարհային ցանցի մասին պիտի մտածենք՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային։ Պատրա՞ստ ենք մեծածավալ բեռնափոխադրումներ իրականացնել, եթե, օրինակ, Ադրբեջանը ցանկանա մեր երկրով այլ երկիր բեռներ փոխադրել», – նշեց Հենրիկ Քոչինյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728