Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Թումանյան. «Արդեն բյուրեղանում են երիտասարդ այն կերպարները, որոնք մեր ապագան են»

Փետրվար 24,2021 17:14

Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության գործողությունների մասնակիցներն այսօր համալսարաններում իրենց բողոքի պատճառներն իրազեկելու ակցիաներ էին կազմակերպել:

«Այն թեզը, թե շարժումը մարել է, այդպես չէ: Որ հիմա մտնում են համալսարաններ, շատ ճիշտ է, որովհետեւ եթե քաղաքականության նպատակը երիտասարդությանը ներգրավելն է, ապա ընտրված հաստատությունները հենց այդ տեղերն են: Բայց ոչ միայն: Խոսքն, ընդհանուր առմամբ, երիտասարդների մասին է: Եվ ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նոր դեմքերի, նոր ձեւավորվող քաղաքական գործիչների: Արդեն բյուրեղանում են այն կերպարները, որոնք մեր ապագան են: Սա իրականության մեջ ակնհայտ տեսանելի է: Տեսանելի են ապագա այն քաղաքական գործիչները, որոնք ունեն սկզբունքներ, ունեն պայքարի ճանապարհ եւ այսօր արժանանում են վաղը պետությունը ղեկավարելու իրավունքի: Այսպես պիտի երիտասարդները պայքարեն հանուն իրենց արժեքների:

Եթե պայքարը կաբինետային է, դա բնավ հայրենասիրության եւ արժեհամակարգի մասին չէ, դա շահերի մասին է: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է թրծված լինի եւ փողոցում, եւ հանրահավաքներում: Ակտիվ քաղաքական գործունեությունը համադրում է ինտելեկտուալ պաշարը եւ զոհողությունների գնալու պատրաստակամությունը, ինչը այսօր երիտասարդները ցույց են տալիս»,-անդրադառնալով միջոցառմանը՝ ասաց «Ադեկվատ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728