Հրապարակվել է Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» 2021թ․ զեկույցը. Հայաստանը, 190 երկրների շարքում 73-րդն է՝ ընդհանուր 82,5 միավորով։ Այս զեկույցը ներկայացնում է կնոջ գործնական կյանքում հիմնարար ազատությունները՝ դասակարգված 8 չափորոշիչներով՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, ծնողական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։
Հարկ է նշել, որ 2020-ի սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց օրենք, որով աշխատող հայրերին տրամադրվում է 5 օրվա վճարովի արձակուրդ: Օրենքն ուժի մեջ մտավ 2021-ի հունվարի 1-ից (համապատասխան փոփոխությամբ գործող Աշխատանքային օրենսգրքում):
Սակայն այս բարեփոխումը չի անդրադառնում զեկույցում Հայաստանի համար սահմանված իրավական գենդերային բացերից մեկին (մասնավորապես` ծնողական խնամք ցուցանիշին), քանզի զեկույցը ներառում է 2019 սեպտեմբեր – 2020 հոկտեմբեր ժամանակաշրջանը:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակ