Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեվարված մի քանի շիրակցիներ նամակներ են ուղարկել հարազատներին

Փետրվար 24,2021 16:37

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am կայքին տված հարցազրույցում, խոսելով գերիների թեմայի մասին, ասաց․ «Ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն։

Ընդ որում, էլի եմ ուզում կրկնել․ որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, ռազմագերի չեն։ Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլևս գերիների, պատանդների, այլ պահվող անձանց»։

Ըստ վարչապետի, ինտենսիվ աշխատում են, որպեսզի հնարավորինս արագ լուծում տան այդ հարցին։

 

Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հարցազրույցի այս մասին, ասաց․ «Ոչ մեկս հույսը չի կորցնում, ցանկալի է, որ արագ վերադառնան։ Մենք մեր հերթին կապի մեջ ենք գերեվարվածների հարազատների, Մարդու իրավունքների պաշտպանի հետ, անհնար է նստել ու ոչինչ չանել։

Գերիների վերադարձի օրը տղայիս հետ գիշերով հասանք Երևան՝ հույս ունենալով, որ մեր համայնքի գերեվարված տղաներից էլ կան վերադարձողների շարքում։ Մտածում էինք՝ Աստված տա, մեր էրեխեքից էլ լինեն, չնայած ով էլ գա, մերն են, բայց մեր համայնքից չկային։ Ազատանից գերեվարվածներից ընդամենը մեկն է վերադարձել նախորդ անգամ, հինգ հոգի դեռ գերության մեջ են»։

Համայնքապետը նաև փոխանցեց, որ «Կարմիր Խաչ»-ի միջոցով գերեվարվածներից մի քանիսը նամակներ են ուղարկել հարազատներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728