Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական ուղի»-ն միջազգային կառույցներին է ներկայացրել պատերազմից հետո Հայաստանում սկիզբ առած քաղաքական հետապնդումների մանրամասները

Փետրվար 24,2021 16:12

«Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող եվրոպական և այլ միջազգային կառույցներին է ներկայացրել հետպատերազմական շրջանում Հայաստանում սկիզբ առած քաղաքական հետապնդումների մանրամասները՝ փոխանցելով քաղաքական պատճառներով ձերբակալվածների ազատության հարցը քննող դատավորների նկատմամբ ճնշումների փաստերը, ինչպես նաև ընդգծելով այդ փաստերի վերաբերյալ դետալացված հրապարակումների կապակցությամբ պատշաճ քննություն իրականացնելուց իշխանությունների խուսափելու հանգամանքը։

Մասնավորապես, ներկայացվել է հասարակական գործիչ Վահագն Վարագյանի հրապարակած փաստն այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, գտնվելով հանրային վայրում, ենթադրաբար ցուցում է տվել «ֆեյքի գործով» կալանքի հարց լսող դատավորներից մեկին՝ պարտադիր կալանավորելու մեղադրյալին։

Միևնույն ժամանակ, արձանագրվել է, որ իշխանությունները ձեռնպահ են մնացել այդ պնդումը ստուգելուց՝ այն դեպքում, երբ շատ օպերատիվ ձևով ստուգման քրեադատավարական ընթացակարգեր են կիրառում, երբ հարցը վերաբերում է իշխանության ընդդիմախոսների կողմից արտահայտած մտքերում ենթադրյալ հանցակազմի առկայության կամ բացակայության հարցերին։

Իրավական ուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728