Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանի հետ հանդիպմանը Մելքումյանը խոսեց մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին

Փետրվար 24,2021 15:55

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 24-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Մելքումյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա ներկայացրեց հետպատերազմյան իրավիճակը, կարեւորեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացումը՝ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Դեսպան Ֆան Յոնգը կարեւորեց եռակողմ հայտարարության ստորագրումը եւ հույս հայտնեց, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով:

Հանձնաժողովի նախագահը խոսեց մի շարք ոլորտներում հայ-չինական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Նշվեց, որ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին, Չինաստանի հետ առեւտրաշրջանառությունն ավելացել է. 2020 թվականի ընթացքում այն կազմել է շուրջ 1 մլրդ դոլար:

Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ զրուցակիցները համակարծիք էին, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել շփումները համանուն հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի միջեւ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728