Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, մարտի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մարտի 1-ի ցերեկը լեռնային շրջաններում ձյուն, հովտային և նախալեռնային գոտում անձրև, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևելյան 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին սպասվում է անձրև:
Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.5°(1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.0°C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ