Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լելյի Ասլանյանը (լուսանկարում) Aravot.am-ին տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ նվազել է։
Ըստ պաշտոնյայի, այս պահին ամբուլատոր բուժում են ստանում 37 հոգի, տրիաժ կենտրոնում էլ կա ընդամենը 4 հիվանդ։
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի ստացիոնար բուժում Շիրակի մարզի բուժհաստատություններում այլևս չի իրականացվում, կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդի երեկ տեղափոխել են մայրաքաղաք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ