Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարի ազատազրկում՝ գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին

Փետրվար 24,2021 14:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը:

«Սասնա ծռեր» խմբի անդամի Էդուարդ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) սահմանված հանցագործությունները կատարելու համար:

Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով:

Գագիկ Եղիազարյանը մեղավոր ճանաչվեց 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) սահմանված հանցագործությունները կատարելու համար: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 5 ամիս ժամկետով:

Արեգ Կյուրեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) սահմանված հանցագործությունները կատարելու համար: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 1 ամիս ժամկետով:

Սեդրակ Նազարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 8 տարի 2 ամիս ժամկետով:

Դատարանի որոշմամբ՝ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 7 տարի վեց ամիս ժամկետով:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) սահմանված հանցագործությունները կատարելու համար:

Սմբատ Բարսեղյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 25 տարի ժամկետով:

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728