«Դա շատ ցավալի իրողություն էր, որը պետք է ունենա հետեւանք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի դատարկությանը՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողի հարցին ի պատասխան, որ «տեղեկություններ կան՝ ձեր մատը խառն է այդ պատմության մեջ», Անդրանիկ Քոչարյանը զարմացավ․ «Իմ մատը որտե՞ղ խառը լինի։ ԱԺ-ում իմ մատները ո՞նց կարող են ռազմարդյունաբերական համալիրի կարիքներին խանգարել ցուցահանդեսում։ Ո՞վ է նման բան ասել, ասա՝ ո՞ր մունդռիկն է ասել։ Ասա այն մունդռիկ լրատվական կառույցը, որը նման անհեթեթ բան է գրել»։ Լրագրողը պատասխանեց, որ գրողը «Քաղաքացու որոշում» կուսակցությունից է եղել։ «Ղալաթ է արել»,-արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ