Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լրատվական կառույցներ կան, որոնք ֆինանսավորվում են՝ կեղծ լրատվություն տարածելու համար»․ Քոչարյան

Փետրվար 24,2021 13:38

«Ֆեյքերին պետք է անջատել վարդակից եւ հայտնվել իրականությունում։ Իմ ամեն հարցազրույցից հետո «ֆեյքերի» ֆերման հարձակում է գործում, բայց արդեն ձանձրալի է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջը գտնելուն ուղղված գործողություներին՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Երբ անունը կա, իսկ մարդը՝ ոչ, նշանակում է, որ աշխատավարձով կեղծիք ու հայհոյանք է տարածում։ Բայց հայհոյանքներն արդեն դեր չեն խաղում։ Բոլորը սկսել են հասկանալ, թե որտեղ է իրականությունը եւ որտեղ է «ֆեյքը»։ Այնուամենայնիվ, դա ազդում է տրամադրությունների վրա, երբ վերցնում են ինչ-որ «ֆեյքի» գրառում եւ տարածում։ Շատ լրատվական կառույցներ կան, որոնք ֆինանսավորվում են՝ կեղծ լրատվություն տարածելու համար»,-նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ եթե «ֆեյքերի» միջոցով ազգային անվտանգությունը վտանգվում է, ԱԱԾ-ն պետք է զբաղվի հարցով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728