Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը:
Դատարանի վճռով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակվեց ազատազրկում երեք տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասով վեց տարի ժամկետով ազատազրկում, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում ութ տարի ժամկետով, 238-րդ հոդվածով ազատազրկում ութ տարի ժամկետով, 185-րդ հոդվածով ազատազրկում երկու տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատիժների գումարման միջինով Պավել Մանուկյանի պատիժը կազմում է 10 տարի:
Նախագահող դատավորը հայտարարեց՝ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ հաշվակցել Պավել Մանուկյանի՝ նախաքննության և դատական քննության համար անցկացված 2 տարի երեք ամիս ութ օրվա ժամկետը և վերջնական ազատազրկում նշանակել յոթ տարի ութ ամիս ժամկետով:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ