Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության գործողությունների մասնակիցները մտան ԵՊՀ: Նրանք հայտարարում են, որ մայր բուհը արժանապատիվ քաղաքացի կրթող է, դրա համար մտել են համալսարան, որպեսզի իրազեկեն մարդկանց, թե որն է իրենց բողոքի պատճառը: : «Ուսանող, ոտքի», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ վանկարկում են նրանք:

The opposition hold a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan at the Armenian State University in Yerevan, Armenia
Երիտասարդների հետ հանդիպեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Ցուցարարները պնդեցին, որպեսզի նա իր տեսակետն արտահայտի:
«Ես վերահաստատում եմ նոյեմբերի 21-ի այն կարծիքը, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է հանրային կարգը տապալել»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը: Ցուցարարները պնդեցին, որ նա ասի, թե ինչպես է վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ կկրակեն ժողովրդի վրա:

The opposition hold a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan at the Armenian State University in Yerevan, Armenia
Գեղամ Գեւորգյանն ասաց, որ այլ կերպ է եղել ձեւակերպումը: Նա չպատասխանեց այն հարցին՝ Շուշին հայկակա՞ն է, թե ոչ՝ չնայած պնդումներին:
Կարդացեք նաև

The opposition hold a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan at the Armenian State University in Yerevan, Armenia
«Այն ռեկտորի պաշտոնակատարը, այն դասախոսը, որը տատանվելու է Շուշիի հայկական լինել, չլինելու մեջ, կապ չունի համալսարանի եւ Հայաստանի հետ»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

The opposition hold a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan at the Armenian State University in Yerevan, Armenia
Ցուցարարներն իջան ԵՊՀ բակ: Մայր բուհն ամբողջովին շրջափակված է ոստիկաններով, սակայն ցուցարարներն ասացին, որ դա իրենց չի վախեցնում:

The opposition hold a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan at the Armenian State University in Yerevan, Armenia
Տնտեսագիտական համալսարանի մոտ բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ: «Սա Նիկոլինը չէ, ուսանողներն իրավունքներ ունեն»,-ասաց մի ցուցարար: Ոստիկանները տեղեկացրին, որ գլխավոր դարպասները փակելու որոշումը պատկանում է բուհի ղեկավարությանը: Երիտասարդներն ասացին, որ բուհի ղեկավարությունը գերի է վերցրել ուսանողներին, եւ նրանց՝ ուսանողներին «պատանդ պահելու որոշումն ապօրինի է»:

Clashes between the police forces and the opposition members took place as the protesters tried to break into the Armenian State University of Economics in Yerevan, Armenia

Ի վերջո երիտասարդները մտան նաեւ տնտեսագիտական համալսարան:

The opposition hold a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan at the Armenian State University of Economics in Yerevan, Armenia
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ