Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով վճիռը:
Դատարանը վճռեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Այս պահին դատարանը հրապարակում է նաև «Սասնա ծռերի» մյուս անդամների գործերով վճիռները:
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Կարդացեք նաև
Մանրամասները՝ քիչ անց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ