Ռուսաստանի Պետդումայի՝ պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է կեղծիքի մեջ՝ կապված «Իսկանդերների» անարդյունավետության հետ:
«Իսկանդերը» ամենաբարձր ճշգրտության զենքն է, այն արդեն բազմիցս դրսևորվել է տարբեր զորավարժություններում: Դա բացարձակ սուտ է և որևէ կասկածի ենթակա չէ»,- ասել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ այդ հայտարարությամբ Փաշինյանը փորձել է ընդգծել իր անմեղությունը: «Եթե մարդը փնտրում է ուղիներ՝ ցույց տալու, որ ինքը մեղավոր չէ, «Իսկանդերն» էլ մեջ կգցի, հայ ժողովուրդն էլ մեղավոր կդառնա, զինվորականներն էլ»,- ասել է նա:
Հիշեցնենք, փետրվարի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում հարց էր բարձրացրել, թե որքանով էր արդյունավետ «Իսկանդերը»՝ հարցնելով. «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ