Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նեմեսիս» կառույցը կարող է վտանգ հանդիսանալ»․ Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 24,2021 12:20

«Իմ ասածները մանիպուլացրին, գրեցին, թե ես ասել եմ՝ կրակ ժողովրդի վրա։ Ես հո հոգեկան հիվա՞նդ չեմ որոշների պես, որոնք կայծակնային արագությամբ շենքերի գրավում են նախատեսում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր պարզաբանելով իր խոսքերը՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ նա ասել էր, որ եթե ընդդիմությունը խոսում է շենք-շինություններ գրավելու մասին, ապա պետք է հասկանան, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են եւ պետությունը կարող է կրակել:

Անդրանիկ Քոչարյանը հարցադրում արեց․ «Մոռացե՞լ եք մինչեւ այդ ինչ է եղել մեր պետության մեջ։ Հոկտեմբերի 27-ը մոռացա՞նք, «Դրո» կառույցը մոռացա՞նք։ Մեկ այլ կառույցի մասին էլ շեշտեմ, որը կարող է վտանգ հանդիսանալ՝ «Նեմեսիս» կառույցը․․․Ում մասին որ ասում եմ, այդ քաղաքական ուժերը շատ լավ հասկանում են՝ ինչ են ասում։ Թող խելքները գլուխները հավաքեն։ Պետությունը չի կարող թույլ տալ իր հիմքերի ոչնչացման գործընթաց։ Այդքան բան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728