Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ նոր Սահմանադրության կարիք հաստատապես կա՝ հաշվի առնելով, որ այս պատերազմից հետո ի հայտ են եկել նոր իրողություններ. «Ժամանակ»

Փետրվար 24,2021 11:08

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ից հետո որևէ նիստ չի գումարել։

«Ժամանակ»-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց. «Պատկերը հետևյալն է. հանձնաժողովի գիտնական-անդամներից մի քանիսը պատրաստ չեն նույն ինտենսիվությամբ շարունակելու աշխատանքը, բացի այդ, ընդդիմությունից Տարոն Սիմոնյանը դադարեց ներկա լինել, Գևորգ Պետրոսյանը միայն առաջին նիստին է ներկա եղել, հանձնաժողովի բնականոն աշխատանքը չի վերսկսվել։ Այդ ընթացքում տեղի է ունեցել ամփոփիչ նիստ, որի ժամանակ ամփոփվել են անցած տարվա աշխատանքները, և նաև արդարադատության նախարարը և հանձնաժողովի համակարգողը պետք է ներկայացնեն վարչապետին, որպեսզի որոշվեն հետագա անելիքները»։

Պատերազմը սկսվելուց հետո հանձնաժողովի նիստերը դադարեցվել են, ինչի արդյունքում խախտվել է ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ արդեն 2020-ի հոկտեմբերին հայեցակարգը պետք է պատրաստ լիներ և հանրային քննարկման ներկայացվեր։ Պատգամավորը նկատեց, որ եթե պատերազմ չլիներ, հնարավոր է ժամկետների առումով երկու շաբաթվա ուշացում լիներ, քանի որ հայեցակարգի վերջնական պատկերի առումով վերջնական փուլն էր։

Այնուամենայնիվ, Հովակիմյանի խոսքով՝ նոր Սահմանադրության կարիք հաստատապես կա՝ հաշվի առնելով, որ այս պատերազմից հետո ի հայտ են եկել նոր իրողություններ։ Իսկ թե երբ է իշխանությունը մտադիր կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, Հովակիմյանը դժվարացավ ասել՝ համարելով, որ այդ հարցի հասցեատերը ինքը չէ, այլ վարչապետը։ Այս պահին հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հետ կապված նույնպես որոշակիություն չկա։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728