Հիմա շատ-շատ փոխվել ենք։ Ոչ միայն չարացել ենք ու ցածրացել, այլեւ կամաց մեր մարդկային կերպարանքն ենք կորցնում։ Այլեւս ոչ մի կարմիր գիծ, անթույլատրելի սահման, մերժելի արարք չկա։
Իսկ ինչպիսի՜ ատելություն ու չարություն է հորդում մեզնից․ հարազատ եղբայրները, մայրն ու դուստրը, ամուսինն ու կինը իրար «փոր են թափում» քաղաքական հողի վրա, պատրաստ են միմյանց կոկորդ կրծել, ոչնչացնել։ Եվ այս եղկելի միջավայրը մեզանում հատկապես ամրացավ 2018-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հասարակության ամենացածր ու նսեմ զգացումները գլուխ բարձրացրին, եւ ամենաստորին խավն իրեն երկրում տեր զգաց ու սկսեց մթնոլորտ ձեւավորել։ Կարճ ժամանակից պարզվեց՝ այդ ցածր զգացումներն ու ստոր կրքերը բոլորին են հատուկ՝ հարուստներին ու աղքատներին, կրթվածներին ու անկիրթներին։ Հակառակ դեպքում կրթվածները կպայքարեին դրա դեմ, այլ ոչ թե կընդունեին խաղի այդ ստոր կանոնները։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: