Երեւանի քաղաքային իշխանության ներկայացուցիչ՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին վերաբերող վիրավորական գրառում էր արել։ Այն հանրային լայն քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել։
Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը ծառայողական քննություն է սկսել՝ Ներսես Պողոսյանի հանրային վարքագծին գնահատական տալու նպատակով։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ընդհանրապես անթույլատրելի ենք համարում հանրային հարթակում ատելության խոսքի տարածումը եւ հանրային բանավեճում անձնական վիրավորանքների լեզվի կիրառումը: Միեւնույն ժամանակ, այս կամ այն աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառվում է օրենսդրության սահմանած կարգով»,- ասաց Կարապետյանը։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում