Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ  Զաքարյան. «Իշխանության քաղաքական հիվանդությունները ախտորոշելը ևս ընդդիմության քաղաքական գործունեության մաս է դարձել»

Փետրվար 23,2021 23:55

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ըստ կապիտուլյանտ Նիկոլի՝ հեղափոխությունն այնքան շատ է սիրել Ղարաբաղը, որ սիրուց համարյա սպանել է նրան։ Այնքան շատ է սիրել, որ այսօր թուրքերը Շուշիում «գորշ գայլերի» վերապատրաստման դպրոց են բացում։

Այո, հեղափոխությունն այնքան շատ էր սիրել Ղարաբաղը, որ Արցախի գրեթե բոլոր հերոսներին դատարաններում  հարցաքննել, և առ այսօր էլ հարցաքննում են՝  պատվիրված շինծու գործերով։

Հեղափոխությունն այնքան շատ էր սիրում Արցախը, որ դրա ջատագովները բարձրաստիճան հեղափոխականների ներկայությամբ կոչ էին անում ջարդել Արցախի ղեկավարի գլուխը։

Մնացածի մասին հետո։

Բարձրաստիճան հիվանդ մառազմը մեկնաբանելու հարցում կամաց-կամաց մասնագիտանում ենք։

Իշխանության քաղաքական հիվանդությունները ախտորոշելը ևս ընդդիմության քաղաքական գործունեության մաս է դարձել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728