1in.am-ի «Հոծ գիծ» հաղորդման հյուրն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե զարմացած է, որ պատերազմի երրորդ կամ չորորդ օրը Իսկանդերը չի կրակել։
«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։
Հարցին՝ այդպե՞ս էլ է լինում, նա պատասխանեց՝ չգիտեմ․ «80-ականների զե՞նք էր, գուցե»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. «Իսկանդերն» առաջին անգամ ներկայացվել է 1999-ին: