ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ միայն տեղեկացա Ազատություն ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է, եւ միջոցներ ձեռք կառնվեն: Նման բան չպետք է թույլ տանք։ Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ հակառակ բոլոր նախասիրությունների։ Լրագրողին որեւէ մեկն իրավունք չունի խոչընդոտել ծավալելու իր գործունեությունը։ Նաեւ՝ չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը, երբ շատ լրատվամիջոցներ նկարահանում կատարում էին առանց միկրոֆոնի տարբերանշանի, որ ամբոխի ինքնադատաստանի բաժին չդառնային։ Դա անթույլատրելի է, խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Ափսոս տեղում չեք ասել դրա մասին, եւ նոր միայն տեղեկացանք, որ միջոցներ ձեռնարկվեին»։