«Ազատություն». Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվեց «Ազատության» աշխատանքը:
Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ փորձեցին հարձակվել «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ: Վնասվել է նաև տեսախցիկը: