Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, խոսելով առաջիկա ծրագրերի մասին հայտարարեց. «Հինգշաբթի Երևանի, ՀՀ մարզերի տարբեր ուղղություններով մեկնարկելու են ավտոերթեր: Մեքենայով, ձեր մասնակցությամբ, վառելիքով միացեք: Վաղը տեղյակ կպահվեն երթուղիներն ու ժամերը»:
Խոսելով փետրվարի 24-ի ծրագրերի մասին՝ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց. «Այսօրվա ինքնաբուխ հավաքները եկեք դարձնենք օրինակ: Չի բացառվում՝ այլ բողոքի գործողությունների մասին վաղը լսեք ԶԼՄ-ներով, սոցցանցերով: Ձեր մասնակցությունը, կառավարումը կենսական անհրաժեշտություն է, քանի որ բոլորիս հավաքել է եռագույն դրոշը, հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը և նույն կարգախոսը՝ առանց Նիկոլ Հայաստան»:
Գեղամ Մանուկյանն ասաց՝ անհնազանդության գործողությունների վայրերը թողնում են անակնկալ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ