Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են փակել տարածաշրջանում թշնամանքի և ատելության էջը:
«Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորություններն օգտագործելու համար այժմ շատ բան կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների՝ ստեղծված իրողությունների ճիշտ գնահատականից: Կարծում եմ, որ այս պահին Ադրբեջանն իսկապես պատրաստակամություն է ցուցաբերում փակել թշնամանքի, ատելության, դիմակայության էջը և կերտել ապագա տարածաշրջանի համար»,- ասել է նա:
Ալիևը կարծում է, որ պատերազմի ժամանակ իրենք իրենց պահել են «արժանի և ճիշտ՝ հետևելով միջազգային նորմերին և կանոններին: «Խաղաղությունը, որին տարիներով սպասում էր մեր տարածաշրջանը, հաստատվել է, և այն պետք է լինի երկարաժամկետ»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ