Աուդիո հոսքային և մեդիա ծառայություններ մատուցող Spotify-ը Հայաստանում կգործարկվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում, հաղորդում է Variety- ն:
Ընկերությունը երկուշաբթի օրը ներկայացրեց 85 նոր շուկաներում գործարկման պլաններ, այն տարածքներում, որոնք իրենցից ներկայացնում են՝ ավելի քան 1 միլիարդ հավանական ուկնդիրներ։
85 նոր շուկաները տարածվում են Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում:Ներկայումս Spotify- ը հասանելի է 93 շուկաներում, այն բանից հետո, երբ ընկերությունը փետրվարի 1-ին պաշտոնապես գործարկվեց Հարավային Կորեայում ՝ աշխարհի վեցերորդ ամենամեծ երաժշտական շուկայում:
Ըստ Spotify-ի, ամբողջական համաշխարհային երաժշտական կատալոգը հասանելի կլինի յուրաքանչյուր նոր շուկայում, իսկ փոդքասթի ամբողջական կատալոգը՝ դրանց մեծ մասում:
Պատրաստեց՝ Մարիա Չիչակյանը