Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսպիսի դաժան ոստիկանություն չենք տեսել». Վազգեն Մանուկյան

Փետրվար 23,2021 20:01

«Մենք ոստիկանություն շատ ենք տեսել. ԽՍՀՄ-ում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք ապրել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, նման դաժանություն երբեք չի եղել»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող անհնազանդության երթի ընթացքում՝ ՀՀ ոստիկանության շենքի դիմաց հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, դիմելով ոստիկաններին, ասաց. «Էդ ո՞ւմ եք պաշտպանում դուք: Մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից: Մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, նրանցից սկսվեց ջոկատների միավորումը»:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ոստիկանությունը պետք է ունենա բնազդ, թե ով է հանցագործը ու ասաց. «Ձեր աչքի առաջ մի մարդ կոտորեց հազարավորների,  հանձնեց Արցախը, մեր սահմանները, ու դուք դրանից հետո իրեն հանցագործ չեք համարում, եթե հանցագործ եք համարում, բայց աշխատավարձի համար աշխատում եք, այդ դեպքում դուք ոստիկաններ չեք: Բոլորին հիշելու ենք»:

Վազգեն Մանուկյանը հորդորեց ժողովրդին բոլոր բռնություն կատարող ոստիկաններին լուսանկարել, բոլորին պետք է թերթերում, մամուլում ցույց տալ, որ նրանց ընտանիքներն իմանան, թե իրենց հայրը ոնց է փող վաստակում:

Նշենք, որ այս պահին Երևանի տարբեր փողոցներում ընթանում են անհնազանդության գործողություններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728