Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ժամանակ Մարտի 1-ի գործին առնչվող բազմաթիվ մարդիկ հայտնվել են Արցախում․ Սեդա Սաֆարյան. «Ա1+»

Փետրվար 23,2021 20:44

«Ա1+». Փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, թե Մարտի 1-ի գործին առնչվող բազմաթիվ մարդիկ պատերազմի օրերին հայտնվել են Արցախում, զինվորականների մեջ՝ չհստակեցնելով, թե խոսքը ում է վերաբերում։ Եվ չի բացառում, որ նաև նրանց գործողությունների արդյունքում է սպայական կազմը գործել իրավիճակին ոչ համարժեք։ Ս․Սաֆարյանն ասում է, եթե Արցախյան պատերազմի 6-7-րդ օրերին զանգում և ասում են, թե այստեղի գեներալներն արդեն հողերը տվել են, չի կարծում, որ այդ մարդիկ կաշկանդված չեն և կարող են անձնականը հանրայինից վեր դասել։

Ավելին, նա գտնում է, որ այդ մարդիկ Արցախում ունեցել են գրեթե նույն համախմբվածությունը, ինչը ունեցել են 11 տարի առաջ՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ։

«Կարծում եմ նույն համախմբումը Արցախում է եղել, որ այս վիճակն ենք ունեցել»,- ասում է փաստաբանը։

Ս․Սաֆարյանն անդրադարձավ նաև հայաստանյան բանկերին առնչվող քրեական գործերին, որոնք, փաստաբանի ներկայացմամբ՝ «բացահայտորեն գնահատականի չեն արժանանում»։

«Գիտենք, որ այդ բանկերը պատկանում են այդ հզոր նախագահներին ու նրանց համախոհներին։ Բանկին կարող ես մեղադրել ամենախայտառակ հանցագործության մեջ, կոռուպցիոն դրվագները վեր հանել, անգամ պետությանը միլիարդներով հասցրած վնասը կարող ես տեսնել, բայց, քանի որ գրավադրված է ուրիշի գույք, դրանով էլ իրենց խնդիրները լուծում են»,- ասում է նա։ Փաստաբանը ներկայացրեց մի դրվագ, որի համաձայն, մարդը «Արարատ» բանկում գրավ է դրել Կոշում գտնվող իր 11 մլն դրամ արժեցող տունը և վերցրել 3,5 մլն դրամ վարկ։ Վճարել է վարկի 1,5 մլն դրամը և չի կարողացել շարունակել։ Բանկը վերցրել է տունը՝ գինը նվազեցնելով 3 մլն դրամի, բայց այդ մարդը դեռ 11 մլն դրամ էլ մնացել է պարտք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728