Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԻՆ-ը 6 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ

Փետրվար 23,2021 20:11

Այսօր՝ փետրվարի 23-ին, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ 6 բեռնատարից բաղկացած:

Բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ: ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել և ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ, որտեղից էլ դրանք բաշխվում են Արցախի տարբեր ուղղություններով՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728