Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի. Հանս վան Բաալեն

Փետրվար 23,2021 19:03

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ ստացա «Եվրոպայի Ազատականների և Ժողովրդավարների Դաշինքի («ALDE» – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական խումբ, «Renew Europe» – Եվրախորհրդարանի քաղաքական խումբ)» նախագահ Հանս վան Բաալենի պատասխանն իմ նամակին՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։

Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն։

Նա նաև գտնում, է որ տարածաշրջանում խաղաղության երկխոսությունը պետք է վերսկսվի ու աջակցություն հայտնում խաղաղություն բերող միջազգային առաքելությունների իրականացմանը՝ կոչ անելով տարածաշրջանի հարևան ուժերին ձեռնպահ մնալ այնպիսի ներգրավումից, որը կարող է բերել բռնության հետագա էսկալացիայի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728