Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Արցախի հարցով վերջին զարգացումներին:
Լրագրողի հարցին, թե արդյոք համագործակցության ծրագիր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, Չավուշօղլուն ասել է.
«Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»,-ասել է նա:
Չավուշօղլուն, հերթական անգամ հիշեցնելով Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին, հայտնել է, որ Թուրքիան աջակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի վերակառուցման, խաղաղության և բարօրության համար: Նաև տեղեկացրել է, որ թեմայի շուրջ զարգացումները քննարկվել են երկկողմ ու եռակողմ հանդիպումների ընթացքում:
Կարդացեք նաև
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև այդ գործընթացում Վրաստանին ևս ներգրավվելու համար:
«Հուսով եմ Վրաստանը նույնպես մասնակցություն կունենա: Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից հետո ավելի կարագանա այս նախագծերի իրականացումը, ինչից կշահեն բոլորը»։
Աղբյուր` Ermenihaber.am/aa.com.tr