Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Գեղամ Գաբրիելյանին հետմահու պետք է շնորհել Ազգային հերոսի կոչում». Արամ Թորոսյան

Փետրվար 23,2021 18:23

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի գրառումը

Այսօր ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսի շտաբի պետ, ՀՀ մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը կդառնար 44 տարեկան (որից 27-ը՝ զինվորական ծառայության մեջ): Գեղամ Գաբրիելյանը 17 տարեկանից սպայական կոչում է ստացել եւ ծառայել հայրենիքին ու հայ ժողովրդին:

Երկար տարիներ պաշտպանական շրջաններում, զորամիավորումներում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ: Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանը տարիներ շարունակ ճանաչվել է ԶՈՒ կամ ՊԲ լավագույն զորամաս:

Պատերազմի օրերին հարավում իր հմուտ գործողություններն ու որոշումները օգնել են որոշ ժամանակ դիմադրել անհամաչափ ուժին: Կորպուսի շտաբի պետը զինվորների հետ խրամատներում, դաշտերում ու ձորերում էր: Զինվորներից շատերը ասում են, որ իր հրամանները այլ համարձակությամբ էին կատարում, քանի որ վստահում էին, գիտեին, որ զինվորասեր, գրագետ, պրոֆեսիոնալ, սպա է: Գաբրիելյանը քաջի մահով ընկավ հոկտեմբերի 15-ին:

Դիմում եմ ՀՀ եւ Արցախի իշխանություններին՝ ՀՀ պաշտպանության նախարարություն, Պաշտպանության բանակ, Նիկոլ Փաշինյան, Գեղամ Գաբրիելյանի զինվորական ծառայությունը, կյանքը, պատերազմում գործած բացառիկ սխրագործությունները պատկան գերատեսչությունները պետք է վերցնեն ուսումնասիրության:

Օբյեկտիվ ուսումնասիրությունից հետո անհնար է չհանգել այն եզրակացությանը, համաձայն որի Գեղամ Գաբրիելյանին հետմահու պետք է շնորհել Ազգային հերոսի կոչում:

Հերոսներն այլ կերպ չեն լինում:

Իր հազարավոր զինվորներն ու նրանց ծնողները կփաստեն ու կմիանան այս դիմումին:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈ՛Ս ՀՐԱՄԱՆԱՏԱՐ:

ԳԵՂԱՄ ԷԴԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. Ծնվ. 23.02.1977թ. ԼՂՀ Ասկերանի շրջանի Խանցք գյուղում:

Ուսումնառությունը՝
1985-1994թթ. միջնակարգ դպրոց:
1997-2001թթ.՝ Շուշիի ժողովրդական ինստիտուտի «Իրավագիտություն»ֆակուլտետ:
2002-2004թթ. ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիա /ավարտել է գերազանցությամբ, կարմիր դիպլոմ/:

Զբաղեցրած պաշտոնները՝
-3-րդ ուսումնական ՀԳ 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար
-9-րդ վաշտի հրամանատար
-3-րդ ուսումնական ՀԳ հրամանատարի տեղակալ-շտաբի պետ
-3-րդ ուսումնական ՄՀԳ հրամանատար
-Ուսումնական գումարտակի հրամանատար
-2-րդ ուսումնական հրաձգային գումարտակի հրամանատար
-Բաժանմունքի պետ
-Գնդի հրամանատարի տեղակալ
-Շտաբի պետ, պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ
-Բաժանմունքի պետ
-Շտաբի պետ, պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ
-Պաշտպանական շրջանի հրամանատար
-Դիվիզիայի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով
-Շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ:

ՊԲ է զորակոչվել 10-րդ դասարանը չավարտած՝ 1994թ. մարտին: 1994թ. սեպտեմբերի 2-ին, 17 տարեկանում ստացել է լեյտենանտի կոչում:

Գեղամ Գաբրիելյանն ամուսնացած էր, ունի երեք զավակ՝ Էդուարդը, Էլիզաբեթը եւ Էրիկը:

Բացառիկ կադրեր 44-օրյա պատերազմից՝ գնդապետ Գեղամ Գաբրիելյանի մասնակցությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728