Armday.am կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից:
Այդ կառույցը այլևս պատկանում է կապիտուլյանտ դավաճանին, իսկ իր քմահաճույքները բավարարողները, գործընկերներիս նկատմամբ բռնի ուժ կիրառողները, պատվերով «մարդ ծեծողները» թուրքի հպարտություն են:
Այսօր ոստիկանության դրսևորումները պարզապես խայտառակություն էին, եթե լինեմ հակիրճ: Երևանի կենտրոնում բիրտ ուժ կիրառելով և բերման ենթարկելով տասնյակ հայրենասեր հայորդիների, ընդդիմության, ինչպես նաև լրագրողների:
Ցուցումը մեկն էր` վախեցնել հայրենասեր հասարակությանը և ընդդիմությանը, բայց այդպես էլ չհաջողվեց որևէ ձևով ընկճել այն մարդկանց, ովքեր հանուն բզկտված հայրենիքը փրկելու համար են այսօր պայքարի ելել»: