Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արտահերթ ընտրությունների պահանջ չի կարող լինել․ Հայաստանն այսօր կարծես դարձել է մի մեծ մեռելտուն»․ Արթուր Համբարձումյան

Փետրվար 23,2021 17:44

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրներից մեկը (այժմ արդեն նախկին անդամ)՝ Արթուր Համբարձումյանն, անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին քննարկումներին, ասաց․ «Արտահերթ ընտրությունների պահանջ չկա և չէր էլ կարող լինել, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այսօր կարծես դարձել է մի մեծ մեռելտուն։

Եվ այս ողբերգության մեջ որևէ քաղաքացի երևի թե չի կարող պահանջել կամ հավես էլ չունի պահանջել, որ արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Եվ արտահերթ ընտրությունների գաղափարի չեղարկումը ոչ թե իրողությունների ճիշտ գնահատականի արդյունքն էր, այլ վախի արդյունքը։

Ես, էլի եմ կրկնում, որ այս մարդը շարժվում է վրեժի զգացողությամբ, վախի զգացողությամբ, և վախի զգացողությունը ստիպեց, որպեսզի ինքը հրաժարվի արտահերթ ընտրությունների գաղափարից։ Բայց չի բացառվում, որ վաղը մյուս օր այլ հույզերի առաջացման պատճառով հայտարարի, որ ես, այնուամենայնիվ, գնում եմ արտահերթ ընտրությունների։ Այսինքն՝ արտահերթ ընտրություններ լինել կամ չլինելն այսօր կախված է մեկ մարդու տրամադրությունից, իր ֆիզիկական, ֆիզիոլոգիական վիճակից և հույզերի մակարդակից։ Այսինքն՝ ամբողջ պետությունը, պետական ապարատը, հասարակությունը, ազգ կոչվածը դարձել է այս մարդու հույզերի գերին»։

Արթուր Համբարձումյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանի Գյումրիի աջակիցներին, ասաց․ «2016 թվականին Փաշինյանը շրջում էր Գյումրիի փողոցներով, բաժանում էր բուկլետ, որտեղ գրված էր ՝ Գյումրին ունի 2300 անօթևան ընտանիք, անցավ երկու տարի, և այդ 2300 թիվը դարձավ 457։ Իմիջիայլոց, իրենք ասում են ոչ թե Գյումրիում կա 457 անօթևան ընտանիք, այլ ողջ Շիրակի մարզում։ Ո՞ւր կորան մոտավորապես այդ 1800 ընտանիքները։

Եվ երկրորդ հարցս․ ընդունված է ասել, որ գյումրեցիները թասիբով և նամուսով մարդիկ են․ 2020 թվականին Փաշինյանի պատգամավորներից մեկը «Շիրակ» գերեզմանատան մոտ նկարում է գյումրեցու ողբերգությունը, թաղման արարողությունը, որտեղ որ թաղման մասնակիցները դիմակներ չէին կրել։ Նա այդ նկարն ուղարկում է վարչապետին, որն էլ այն դնում է իր պատին՝ մեղադրական տոնայնությամբ։ Այսինքն՝ մարդու ողբերգությունը դառնում է քաղաքական շահարկման թեմա։ Փաշինյանի աջակիցներն ու ֆեյքերն այդ նկարի տակ ամենավերջին բառերն են գրում թաղման արարողության մասնակիցներին։ Հիմա հետաքրքիր է հարցնել Փաշինյանի աջակիցներին՝ իրենք ինչպե՞ս են գնահատում սա»։

Մեր զրուցակցի ասելով, սա բարոյազուրկ երևույթ է։

«Եթե այս երկու հարցերի վերաբերյալ Գյումրիում նորմալ պատասխան եղավ, ես հրապարակային ներողություն եմ խնդրելու իմ վերջին երեք տարվա ընդդիմադիր գործունեության համար։ Իմիջիայլոց, երեք տարուց առաջ էլ էլի ընդդիմադիր գործունեություն եմ ծավալել։ Իսկ այդ աջակիցների մի մասն այդ ընթացքում, իրենց սլենգով ասած, տարբեր կոռումպացված, թալանչի կուսակցությունների դռները շպրտված են եղել, դա էլ ասեմ։ Եթե իրենք ինձ նորմալ պատասխան տվեցին՝ հրապարակային կամ անձնական տիրույթում, ես համալրելու եմ իրենց շարքերը»,-ասաց Արթուր Համբարձումյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728