Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը ձգտում է Մեծ Թուրան ստեղծել, ինչո՞ւ ենք մենք նրա հետ հարաբերություններ կառուցում». Սերգեյ Կուրղինյանը հակադարձել է Լավրովին

Փետրվար 23,2021 17:31

Ermenihaber. Ռուսաստանում բնակվող հայ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան չի ցանկանում ստեղծել Մեծ Թուրան, Անկարան պարզապես ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները թյուրքալեզու երկրների հետ։

Ըստ Լավրովի՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող, իսկ այժմ անկախություն ձեռք բերած թյուրքալեզու երկրները չեն աջակցի այդ ամենին։

Լավրովի այդ հայտարարությանը պատասխանել է հայ քաղաքագետ Սերգեյ Կուղինյանը, «Россия 1» հեռուստաընկերության եթերով։

«Լավրովը հիանալի մարդ և դիվանագետ է։ Եթե Լավրովը լիներ Թուրքիայի նախագահ, ես կհավատայի իր բոլոր խոսքերին, բայց ինչքան ես գիտեմ Թուրքիայի նախագահն այլ ազգանուն ունի և նա ասում է բոլորովին այլ բաներ։ Նա ասում է, որ թյուրքական աշխարհը պետք է միավորվի և երբ ինձ ասում են պետք չէ հավատալ նրա խոսքերին, ինձ մոտ հարց է առաջանում, նա շատախոս և դատարկաբա՞ն է, թե՞ ոչ։ Էրդողանը ձգտում է ստեղծել Թուրան, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրա հետ կառուցում հարաբերություններ»,- ասել է քաղաքագետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728